ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Կոստյո՞ւմն է, որ պետք է զարդարի ՈՒրիխանյանին

Կոստյո՞ւմն է, որ պետք է զարդարի ՈՒրիխանյանին
02.11.2012 | 12:30

ԲՀԿ խոսնակ Տիգրան ՈՒրիխանյանի կոստյումացավին չափազանց կտրուկ է արձագանքել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ ԲՀԿ ղեկավարը, մեղմ ասած, հանդիմանել է երիտԲՀԿականին, թե ես քեզ ամսական այսքան գումար եմ տալիս, չի՞ հերիքում, որ այստեղ-այնտեղ փողի ու կոստյումի հարց ես բարձրացնում: Ընդ որում, հատկանշական է, որ անկուշտ ՈՒրիխանյանի «կլիզմայի» պատմությունը տարածում է մեկ այլ երիտԲՀԿական:


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3647

Մեկնաբանություններ